Պուտինի դահիճի առեղծվածային մահը. The Bild
Սպանվել է ռուսամետ դաշտային հրամանատար Միխայիլ Տոլստիխը, որը հայտնի է Գիվի անունով: Նա սպանվել է Մակեևկա քաղաքում «Շմել» տեսակի ռեակատիվ համակարգից:Գիվին հայտնի է իր ռազմական հանցագործություններով, որոնք տեսագրել է՝ գրում է Bild գերմանական պարբերականը: Գերմանական պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ուկրաինացի ակտիվիստները չեն բացառում, որ Տոլստիխին հնարավոր է սպանել են ուկրաինացիները: «Գիվին գիտեր՝ ով է խոցել ուղևորատար MH17 ինքնաթիռը, և որտեղից են ահաբեկիչները զենք ստացել: Այժմ նա երբեք ոչ մեկին չի պատմի այդ մասին: Իսկ եթե նրան բռնեին…»,-ասել է Լուգանսկի ակտիվիստիներից մեկը: Ընդհանուր առմամբ Ուկրաինայի արևելքում ոչ ռազմական գործողություններում զոհվել է Պուտինի 9 «դահիճ»՝ ասվում է հոդվածում:
