Դա չի կանգնեցնում հոսքը դեպի Արցախ, գնալով աճում է. Նալբանդյան
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը, ասաց, որ այն վնաս կհասցնի հենց այս գործարքի մասնակիցներին և հենց վարկանիշի առումով:«Ինչո՞ւ է նման գործողությունների գնում Ադրբեջանը: Բացատրությունները, թե ինչու պետք է արտահանձնեն Լապշինին, այլ ձևակերպում ունեին: Բայց այն տասնյակ երկրներից հարյուրավոր հեղիանակավոր դեմքերի, անգամ պետական դեմքեր պարունակող անձանց ադրբեջանական սև ցուցակն ինքնին խոսուն է: Բայց դա չի կանգնեցնում հոսքը դեպի Արցախ, գնալով աճում է: Այս ուղղությամբ գործողութուններ արվել են և արվում են, բայց չենք հայտարարում»,- ասաց Նալբանյանը:
