Ծառուկյանը կգնա մենա՞կ, թե հետողորմեա կանի

Երեկվանից ցեցն ընկել է Գագիկ Ծառուկյանի նոր կազմավորվող դաշինքում: Առաջին խլրտոցները ապարդյուն չանցան.Ծառուկյանը հրաժարվեց Հակոբ Ավետիքյանի ՀՌԱԿ-ից: Պաշտոնական հիմնավորումն այս կուսակցության տարբեր կառույցների հակասական հայտարարություններն էին: Մինչ Ավետիքյանը Հայաստանում Ծառուկյանին հավատարմության երդում էր տալիս ու գովեստի խոսքեր շռայլում նրա համարձակության, ցանկությունների առիթով, սփյուռքյան կառույցները հայտարարություններ էին տարածում՝ ընդհանրապես չողջունելով ընտրություններին մասնակցելու որոշումը: Այս տարաձայնությունների արդյունքում Հակոբ Ավետիքյանը զրկվեց խորհրդարան մուտք գործելու վերջին հնարավորությունից: Սակայն նա կարող է այդքան ծանր չտանել այդ կորուստը, քանի որ արդեն իսկ տեղեկություններ կան նրա հավանական բախտակիցների մասին: Ծառուկյանը կարծես թե հրաժարվել է դաշինք կազմելու մտադրությունից ու որոշել ընտրություններին գնալ միայնակ: Սակայն շաբաթներ շարունակ Ծառուկյանն ակտիվ բանակցություններ էր վարում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ՝ լայն դաշինք ձեւավորելու շուրջ։ Ըստ այդմ՝ դաշինքը պետք է ձեւավորվեր չորս կուսակցություններից եւ մեկ շարժումից՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայոց համազգային շարժում, «Բարգավաճ Հայաստան» եւ Ռամկավար ազատական կուսակցություններն ու Արման Վարդանյանի ղեկավարած «Միասնություն» շարժումը։  Նշված կուսակցություններից հայտարարությունների ու հարցազրույցների մակարդակով հաստատել էին Ծառուկյան դաշինքում տեղ ունենալու մասին տեղեկությունները, նշանակվել էր անգամ համաձայնագրի ստորագրման օր, որոշվել էր վայրը՝ կիրակի, Մարիոթում: Բայց կիրակին անցավ ու լսվեց դաշինքի փլուզման բոթը: Որքան էլ զարմանալի է, բայց Ծառուկյանը կարծես թե հրաժարվել է անգամ Արման Վարդանյանի ղեկավարած Միասնություն շարժման հետ համագործակցությունից, այս շարժումն էր, ի դեպ, կազմակերպել Ծառուկյանի վերադարձը պահանջող ակցիաները: Բոլորի համար պարզ էր, որ Ծառուկյան դաշինքի քարոզչական մասի պատասխանատուն հենց Արման Վարդանյանն էր, սակայն ի զարմանս շատերի նա այսօր հայտարարում է, որ շարժումը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել Ծառուկյան դաշինքին միանալու հարցում, դեռ բանակցությունների փուլն է: Գործընթացների շրջադարձի մասին լուրեր կան, որ ԲՀԿ-ականներն են համոզել Գագիկ Ծառուկյանին չգնալ քաղաքական ինքնասպանության եւ տարիների կուտակածն ու կրած զրկանքները փոշիացնել կալիբր չունեցող ջահել-ջուհուլների հետ համագործակցության փաստով: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության  Նարեկ Գալստյանի դեպքում հիշեցրել են վերջինիս  քննադատական ստատուսները Ծառուկյանի հասցեին, երբ նրա ղեկավարած ԲՀԿ-ն ու խորհրդարանական ուժերը պայքարում էին  Տիգրան Սարգսյանի դեմ, որը Նարեկ Գալստյանի քաղաքական կնքահայրն է: Մյուս կողմից Ծառուկյանն իսկզբանե ցանկացել է երիտասարդների ներգրավվելով դաշինքում՝ քաղաքական տեսք հաղորդել, գործընթացներին ի դեմս հնչակների ու ՌԱԿ-ի ներքաշել սփյուռքի կառույցներին, միեւնույն ժամանակ ընտրել կանխատեսելի մարդկանց, որոնց կարող է ամբողջովին իր ազդեցության տիրույթում պահել: Թե որը կլինի Ծառուկյանի վերջնական որոշումը՝ կլսի նա արդյոք կուսակիցներին, թե կմնա իր կարծիքին, պարզ կդառնա փետրվարի տասին. «Փետրվարի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Ապագա դաշինքի մասնակիցների հետ բանակցություններն 99%-ով ավարտված են, բայց անունները հայտնի կդառնան միայն համագումարի ժամանակ, որտեղ էլ ստորագրվելու է համագործակցության հուշագիրը գործընկեր-կուսակցությունների հետ: Հենց այս հուշագրի պլատֆորմի վրա էլ ձևավորվելու է «Ծառուկյան դաշինքը»», - այս մասին այսօր հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հարկ է նշել, որ Արարատ Զուրաբյանի հարցում Ծառուկյանը որեւէ առարկություն չի հայտնել: Անի Սահակյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am