Ադրբեջանը այդ քայլերին է դիմում որ մարդիկ չայցելեն Արցախ. Նալբանդյանն՝ ԱԺ-ում է
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ում ԱԳ նախարարին հարց ուղղեց Բելառուսի կողմից Ադրբեջանին Լապշինի արտահանձման մասին: «Այսօր առավոտյան ԱԳ մամլո խոսնակի միջոցով ԱԳՆ-ն արձագանքել է այդ հարցին, իսկ դրանից առաջ էլ մամլո ասուլիսի ժամանակ այն որակել եմ որպես խայտառակություն, ասելով որ դա կվնասի Բելառուսի վարկանիշին:Միանգամայն հասկանալի է Հայաստանում այն վրդովմունքը որը ցուցաբերեց հասարակությունը Լապշինի արտահանձնման հետ կապված: Ադրբեջանը այդ քայլերին է դիմում որ մարդիկ չայցելեն Արցախ: Արդյո՞ք դա կկագնեցնի օտարերկյա գործիչների այցը Արցախ, իհարկե ոչ, այցերը կշարունակվեն: Այդ ուղղությամբ քայլեր արվել են ու կարվեն, բայց չեմ կարծում որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք»,- ասաց Նալբանդյանը:
