Ապրեք, որ այդքան անհանգստացած եք որդուս համար.Հերմինե Նաղդալյանը՝ լրագրողներին
«Ապրեք, որ այդքան անհանգստացած եք որդուս համար, բայց ձեր սրտացավությունը հիմք չունի, որովհետև ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել համապատասխան աշխատանքի համար հաստիք բացել, բայց որևէ մեկի անուն չի նշել», - ասաց Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիքը կզբաղեցնի իր որդին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ընդգծեց, որ նման հաստիք բացելու անհրաժեշտություն վաղուց կար, իսկ թե ով կնշանակվի հաստիքում, ցույց կտա ժամանակը։ «Հրաշալի է, որ մեր կառավարությունն այս քայլին է գնում։ Վստահ եմ, որ լավագույնին են գտնելու այդ աշխատանքը կատարելու համար», - հավելեց նա։
