Ճաքեր` անհավատարիմների «դաշինքներում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս մամուլի ասուլիս է հրավիրել, որում նա դաժան քննադատության է ենթարկել Մոսկվային: Նա իր ասուլիսի մեծ մասը նվիրվել է Բելառուս-Ռուսաստան հարաբերություններին: Վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերությունները լարվել են նավթային խնդրի, Ռուսաստանի կողմից սահմանային վերահսկողություն սահմանելու պատճառով: Լուկաշենկոյի ասուլիսից մեկ օր առաջ էլ ռուսական Ռեգնումը գրել էր, որ Բելառուսը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից: Ահա, Լուկաշենկոն չի թաքցրել, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կան: Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը փորձում է նավթի ու գազի միջոցով ճնշում գործադրել Բելառուսի վրա, և դա արդեն սովորություն է դարձել: Բելառուսի ղեկավարը նշել է, որ երկրի անկախությունն անհամեմատելի է նավթի հետ, և առանց ռուսական նավթի էլ Բելառուսը ելք կգտնի: Լուկաշենկոն նշել է, որ ցավոք, դա Ռուսաստանում չեն հասկանում: Բելառուսի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է երկկողմ պայմանավորվածությունները չկատարելու, բելառուսական ապրանքների համար խոչընդոտներ ստեղծելու մեջ: Նա հավելել է, որ ռուսական ընկերություններն ապրանքի որակի առումով չեն կարողանում մրցակցել բելառուսականների հետ, այդ պատճառով գնային խոչընդոտներ են ստեղծում: Նրա խոսքով, Բելառուսը Ռուսաստանի գնային քաղաքականության պատճառով 15 միլիարդ դոլար է կորցրել: Լուկաշենկոն նշել է, որ ռուսական կողմը միշտ չէ, որ պատշաճ կերպով ընդունում է բելառուսական պատվիրակություններին: Նրա խոսքով, վերաբերմունքը բելառուս պաշտոնյաների նկատմամբ երբեմն արհամարհական է: Մինսկը կարող է առանց ռուսական նավթի, չնայած շատ դժվար կլինի, նետել է Լուկաշենկոն. «Ինչո՞ւ պետք է բռնել մեր կոկորդից։ Հասկանալի է, որ առանց ռուսական նավթի մենք կարող ենք։ Շատ դժվար կլինի, բայց Բելառուսը ելք կգտնի»,-նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ ազատությունը, անկախությունը ոչ մի գումարով, ոչ մի թվով չի գնահատվում։ «Բացարձակապես անհամեմատելի է, եթե մի կողմում անկախությունն է, մյուս կողմում՝ ռուսական, իրանական, ադրբեջանական կամ ամերիկյան նավթը»,-հավելել է Լուկաշենկոն։ Եթե Բելառուսի նման հզոր ռեսուրսներով երկրի ղեկավարը բարձրաձայնում է, որ երկիրը 15 միլիարդ դոլար է կորցրել ԵՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով, որքա՞ն է կորցրել Հայաստան, որքան վնա՞ս է հասցվել հայկական տնտեսությանը: Թե՞ Հայաստանի համար հավասար պայմաններ են ստեղծված... Հազիվ թե: Լուկաշենկոյի հայտարարությունը բացահայտում է այն մեխանիզմը, որով գործում է Մոսկվան: Ստացվում է, որ Ռուսաստանի քմահաճությունների պատճառով երկրները հայտնվում են անհավասար պայմաններում, սակայն այնուհետև Մոսկվան վարկեր է առաջարկում այդ երկրներին` կրկին նրանց կախվածության մեջ պահելով: Բայց, փաստորեն, փոխհատուցումն էլ կորցրածին ոչ համարժեք է: Ի՞նչ քաղաքականություն է սա: Լուկաշենկոն հազիվ թե` չեղած տեղից, ինչպես ասում են` հերթական աղմուկը բարձրացներ: Ուրեմն, իսկապես «դանակը հասել է ոսկորին»: Ավելին, անգամ Լուկաշենկոն է հասկանում Մոսկվայի քայլերի շարժառիթները ու դրանք ջրի երես է հանում, Մոսկվան այդպես է վարվում, որպեսզի անդամ պետությունները «չթեքվեն» արևմուտքի կողմը: Ահա, սա է Մոսկվայի կողմից կառույցներ ունենալու միակ պատճառաբանությունը: Պուտինի ամբիցիաները բավարարվում են այլ դաշնակիցների ու գործընկերների շահերի հաշվին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am