Գարեգին Նուշիկյանը դուրս կմնա
«Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը մեր ունեցած տեղեկություններով չի մասնակցի առաջիկա ընտրություններին: ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամուն առաջարկել են առաջադրվել Երևանի կենտրոնում կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ Առաջարկը Նուշիկյանի սրտով չէ, ուստի Նուշիկյանն ընդհանրապես չի ցանկանա մասնակցել ընտրություններին : Հիշեցնենք, որ Գարեգին Նուշիկյանը ՀՀԿ անդամ չէ, 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է կենտրոն համայնքում եւ դարձել պատգամավոր։
