Կազմակերպած ակցիայով բողոքն արտահայտելու ձևը չպետք է ավարտվի.Փաշինյան
ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց «ԵԼՔ» դաշինքի՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու համար նախաձեռնած բողոքի ակցիայի ավարտին «ԵԼՔ» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.«Կազմակերպած ակցիայով բողոքն արտահայտելու ձևը չպետք է ավարտվի։ Ես կարծում եմ, որ մի կարևոր նրբություն կա, սա չպետք է լինի այն դեպքերից, որ եկանք, ակցիան արեցինք ու գնացինք, սա պետք է շարունակել: Այստեղ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցիչներին, դեսպանատան աշխատակիցների տեսնելիս պետք է ինչ-որ կերպ բողոքի նշան ցույց տալ»:
