Ալիևը թքած ունի բոլորի վրա
Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էսքան զոհ տալ չենք կարող, առանց պատժիչ գործողության անհնար է որեւէ բան փոխել։ Ալիեւը չի էլ թաքցնում թե ինչ է ուզում անել, եւ օրինակներով աչքներս է կոխում իր ուզածը։ Նրանց համարժեք պատասխան տալն արդեն քիչ է, շատ քիչ է։ Ալիեւին սթափեցնելու համար պետք է դուրս գալ այդ շրջապտույտից, առանց վախենալու միջազգային արձագանքից։ Ալիեւը թքած ունի բոլորի վրա»։
