Ռուսական կողմը հիասթափված է
ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր ամեն իրավական միջոցառումներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ռուսական կողմը խորին հիասթափություն է հայտնում Բելառուսի որոշման կապակցությամբ՝ ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին։ «Բանակցություններ չեն ընթանում, սակայն ձեռնարկվում են հնարավոր իրավական միջոցառումներ Լապշինի պաշտպանության համար»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանմեջ:
