Սամվել Ալեքսանյանի «դաբրոն» ու ցուցակի գզվռտոցը, նախընտրական կրքերը թեժ են

Նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռ չի տրվել, բայց քաղաքական գործիչների գրեթե բոլոր հայտարարությունները, ելույթները եւ անգամ շփումները նախընտրական մարաթոնի են վերածվել։ Խորհրդարանի վերջին քառօրյան հենց այսպիսի մթնոլորտում է անցնում, քաղաքական ուժերը կեսօրին գալիս ներկայանում են, իրենց նախընտրական ելույթներն ունենում ու գնում իրենց գործերով։ Բայց մինչեւ հեռանալը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն ԱԺ միջանցքում հասցրեց նախընտրական «բոյի» բռնվել Հեղինե Բիշարյանի հետ ու վերջինից մի նախընտրական հուժկու քոթակ ստացավ։ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանը ինչպես երեւաց չէր կարողացել «կուլ տալ» Ալեքսանյանի մեկ օր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ թող ինքը չառաջադրվի։ Երեկ, երբ լրագրողները Ալեքսանյանից հետաքրքրվել էին, թե ինչպե՞ս է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու նույն ընտրատարածքում՝ Շենգավիթում, որտեղ նաև Հեղինե Բիշարյանն է առաջադրվելու, ում Սամվել Ալեքսանյանը համարում է իր քույրը, նա պատախսանել էր. «Է, թող իմ քուրն իմ դեմ չառաջադրի: Ես ընդեղ կայի, ինքն ա նոր եկել»: «Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ», - իր կենսագրության փառահեղ էջերի մասին հիշեցրեց Բիշարյանը ու Ալեքսանյանին փորձեց ներքաշել մարտի։ Սամվել Ալեքսանյանը սակայն հոլիվուդյան ժպիտով լսում էր Բիշարյանին մինչեւ այն պահը, երբ ՕԵԿ-ի ծանր հրետանին «տղայականով» հաշիվ պահանջեց . «Դու ինձ պիտի՞ ասես՝ առաջադրվեմ, թե չէ, դու ինձ պիտի՞ խանգարես»: Շվարած Սամվել Ալեքսյանյանը մեղքը լրագրողների վրա գցեց՝ ասելով, որ իրեն սխալ են հասկացել: «Դու կարաս առաջադրվես», Բիշարյանին «դաբրո» տվեց ՀՀԿ-ի կարկառուն օլիգարխը։ Մեկ ուրիշ ֆոյեում էլ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանն էր վստահեցնում, թե դաշինքում «գզվռտոց» չկա ի հեճուկս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարության, Ստեփան Մարգարյանը վստահեցնում էր, որ կան առողջ քննարկումներ, իսկ դաշինքի վերջնական կազմը պարզ կլինի 1-2 օրից: «Անունն էլ այդ ժամանակ կհայտարարենք: 1-2 օրից վերջանալու են բանակցությունները, և ամբողջանալու է այդ պահին «ինչ ունենք` ունենք» տարբերակով: Այս պահին բանակցություններն ավարտում ենք «Ժառանգության» հետ, որի հետ վաղուց բանակցել էինք, և քանի որ իրենք ներսում ունեին խնդիրներ` դաշինքով մասնակցել-չմասնակցելու մասով, ձգձգվեց, բայց իրենք մասնակցել են նաև մեր գաղափարական հենքի ձևավորմանը»,- ասաց Մարգարյանը: Նշենք, որ այսօր ԱԻՄ առաջնորդը հրավիրած ասուլիսում բացահայտել է, որ դաշինքում ցուցակի տեղերի գզվռտոց կա․«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-ասել է Հայրիկյանը։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am