Լապշինին տեղափոխեցին Բաքու
«ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Էլդար Սուլտանովին հայտնում է,որ Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին Մինսկը որոշում էր կայացրել արտահանձնել Ադրբեջանին, տեղափոխվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայան: «Լապշինին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բաքվում»,- օդանավակայանում ասել է նա լրագրողներին: Հիշեցնենք, այսօր Բելառուսի Գերագույն դատարանն անփոփոխ էր թողել Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:
