Իսկ հիմա նա եվրոպացի է ու «առանցքային» գործընկեր

Եվրամիությունն ու Ադրբեջանը այսօրվանից պաշտոնապես սկսում են բանակցությունները գործընկերության նոր համաձայնագրի շուրջ, որի նպատակն է է՛լ ավելի սերտացնել քաղաքական ու տնտեսական կապերը: «Ադրբեջանը առանցքային գործընկեր է Բրյուսելի համար», Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո երեկ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթի հենց սկզբում ընդգծելով, որ եվրոպական ընտանիքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ - «Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, որի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մենք պաշտպանում ենք: Ադրբեջանը կարևոր է Եվրամիության էներգետիկ անվտանգության ու մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար»: Կողմերը նշեցին, որ ինտենսիվորեն աշխատում են «Հարավային գազային միջանցքը» ավարտին հասցնելու համար, որով 2019-ից արդեն Եվրոպան ակնկալում է Ադրբեջանից տարեկան շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ: Բրյուսելին իր հավատարմությունը ցույց տալու համար Իլհամ Ալիևը ընդգծեց, թե Բաքուն լուրջ միջոցներ է ներդնում նաև Եվրոպայի հետ տրանսպորտային կապերը սերտացնելու համար․ «Մենք մեծ ներդրումներ ենք արել Ասիան Եվրոպային կապող նոր երկաթուղի կառուցելու համար, և հուսով ենք, որ այս տարի այն արդեն կսկսի աշխատել՝ շուրջ երկու անգամ կրճատելով բեռները Եվրոպայից Ասիա տանել-բերելու ժամանակը»: Ալիևի այցից առաջ իրավապաշտպան ավելի քան 7 տասնյակ կազմակերպություններ համատեղ նամակով դիմել էին Եվրամիության պաշտոնյաներին՝ հորդորելով Ալիևից հստակ և ընդարձակ բարեփոխումներ պահանջել ժողովրդավարության ոլորտում: «Ադրբեջանը ոտնահարում է խոսքի, հավաքների ազատությունն ու հիմնարար այլ իրավունքները, կոպտորեն անտեսում Եվրոպական դատարանի որոշումը ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամմադովի գործով, ինչպես նաև արգելում հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը Եվրամիության կողմից: Խորացնելով ու ընդարձակելով կապերը այսպիսի կառավարության հետ՝ առանց երաշխավորելու հստակ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կնշանակի, որ այս հարցերը կարևոր չեն Եվրամիության համար», - ընդգծել էին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները: Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, սակայն, խուսափեց հստակ ու հասցեական քննադատությունից․ «Մեր բանակցություններում ես ընդգծեցի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության պաշտպանության կարևորությունը: ԵՄ-ն համոզված է, որ բաց հասարակությունը լավագույն երաշխիքն է տևական կայունության ու բարգավաճման համար»: Ալիևն իր հերթին բավական ծավալուն անդրադարձավ ղարաբաղյան խնդրին՝ կրկին մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի հողերը օկուպացնելու, խնդրի կարգավորումը ձգձգելու համար․ «Ես շատ շնորհակալ եմ նախագահ Տուսկին, որ նա իր խոսքում մեկ անգամ ևս աջակցություն հայտնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ բարեհամբույր Ալիևը այս ասուլիսից ժամեր առաջ չեղարկել էր հանդիպումը եվրոպական մեկ այլ կառույցի՝ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ, քանի որ օրենսդիր մարմնում երեկ հատուկ քննարկում էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին նախկինում Ալիևի քաղաքականությունը բազմիցս քննադատած մի խումբ եվրոպացի պատգամավորներ, այդ թվում ավստրիացի Ուլրիկե Լունաչեկը, ում մասին Իլհամ Ալիևը ամիսներ առաջ հրապարակավ ասել էր. «Չգիտեմ, թե ինչու, բայց նա ատում է Ադրբեջանը, և փորձում է անընդհատ սևացնել մեր հեղինակությունն աշխարհում»: Հեռակա տեսակապի միջոցով քննարկմանը հրավիրված էր նաև Ալիևի վարչակազմի կողմից կալանավորված, վերջերս ազատ արձակված լրագրող Խադիջա Իսմայիլովան: Միջոցառումից 15 րոպե առաջ, սակայն, հետաքննող լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ տունը, որտեղից պետք է ուղիղ եթեր դուրս գար, հոսանքազրկվել է, ինտերնետ կապն անջատվել է: «Ազատության» ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, Իսմայիլովան փորձել է տաքսիով ապահով վայր հասնել՝ քննարկմանը միանալու համար, սակայն ոստիկանները հետապնդել ու խոչընդոտել են՝ ի վերջո տուգանային հրապարակ տանելով մեքենան: Ահա, ալիևյան և արևմտյան իրականության մի դրվագ… Մեկ արևմուտքը անարգանքի սյունին է գամում Ալիևին, այդ երկրում տարիներ շարունակ իրականացված բռնաճնշումները, հալածանքները, հետապնդումները ընդդիմադիր լրագրողների, իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության նկատմամբ դատապարտում, հարյուրավոր էջերից կազմված զեկույցներ, հրապարակումներ ներկայանում, մեկ կայացնում է պրագմատիկ որոշում ու հայտնում`«Ադրբեջանը առանցքային գործընկեր է Բրյուսելի համար»: Ու սա արվում է Ալիևի սանձազերծած ապրիլյան պատերազմից ամիսներ անց, երբ, թվում էր, թե ողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է ոչ միայն դատապարտի ռազմական ուժով ԼՂ խնդիրը լուծելու նրա բազմամյա քարոզչությունն, ապա ուժի կիրառումը, այլև` կոնկրետ մատնացույց անի այն վնասը, որը նա հասցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` այն, ըստ էության, թաղելով: Ալիևին արժանի «առանցքային գործընկեր» համարողներին դեռ այսպիսի Ալիևը քիչ է: Նրանք դեռ կտեսնեն իրական Ալիևին... Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am