Սիրիան իմ ընտանիքի սեփականությունը չէ. Ասադ
Sana լրատվական գործակալության հետ զրույցում Սիրիայի նախագահ Բըշար ալ Ասադը հայտարարել է, որ Սիրիան իր ընտանեկան սեփականությունը չէ.«Ցանկացած սիրիացի կարող է մի օր դառնալ երկրի նախագահ: Իհարկե, երկիրը իմ ընտանիքի սեփականությունը չէ: Սիրիան պատկանում է սիրիացի ժողովրդին, եւ յուրաքանչյուր սիրիացի կարող է մեկ օր դառնալ նախագահ եւ ունի այդ իրավունքը»,- ասել է Ասադը:
