«Աղասի Աղասյանը ծանրամարտի հավաքականի թշնամին է».Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի եւ ծանրորդ Աղասի Աղասյանի միջեւ եղած լարվածությունը հերթական անգամ ի հայտ եկավ վերջերս ավարտված 2017 թ. Հայաստանի առաջնության ընթացքում: Աղասյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, իսկ հարցազրույցներում նշեց, որ Փաշիկ Ալավերդյան անունով մարդու չի ճանաչում: Հիշեցնենք, որ 94 կգ քաշային կարգում հանդես եկող Աղասի Աղասյանը, առաջնության ժամանակ կատարելով իր բոլոր 6 մոտեցումները, երկարամարտի 344 կգ արդյունքով դարձել էր փոխչեմպիոն, հետո հանել խաղակոշիկները, թողել դրանք մրցահարթակի վրա՝ այս կերպ ցույց տալով իր բողոքն ու միաժամանակ ակնարկելով մարզական կարիերան ավարտելու մասին, հետո էլ չէր ներկայացել պարգևատրման արարողությանը: Ավելի ուշ Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ որոշ մարդիկ իր խաղակոշիկներից ավելի էժան արժեն: «ՀՀ առաջնության ժամանակ մարզիկներին 1 ժամ է տրվում կշռվելու համար: Մարզիկը կարող է նույնիսկ 10-20 անգամ ներս մտնել, նորից փորձել, բայց բոլորի կշռվելուց հետո: Աղասյանի ժամանակը լրացավ, եւ նա ուներ 450 գրամ ավելի քաշ: Փորձեց համոզել, որ մասնակցի 85 կգ քաշային կարգում: Ես հրաժարվեցի, ինչից նա նեղացավ: Դրանից հետո միջազգային կանոնակարգի խախտում կատարեցի եւ իր մարզչին խնդրեցի, որ տնից հետ կանչի, 94 կգ քաշայինների հետ կշռվի ու մասնակցի: Մյուս օրը հարցազրույց է տալիս, թե Փաշիկ Ալավերդյանին չեմ ճանաչում կամ նա իմ կոշիկների արժեքը չունի: Ես էլ երեխա ժամանակ տրեխներ եմ հագել, նա էլ դրանց արժեքը չունի»,- ասաց Ալավերդյանը: «Կան մարզիկներ, ովքեր իրենց անհաջողությունները ցանկանում են գցել ուրիշների վրա: Աղասի Աղասյանը հայտ էր ներկայացրել, որպեսզի մասնակցեր 85 կգ քաշայինների պայքարին: Մրցումից 2 ժամ առաջ մարզիկներին մեկ ժամ է տրվում կշռման արարողությանը մասնակցելու համար, մյուս մեկ ժամը նրանք հանսգտանում են: Աղասյանը 85 կգ քաշային կարգին չէր համապատասխանում, ծանր էր 400 գրամով: Փորձեց ինձ համոզել, որպեսզի մասնակցի ոչ թե 94 կգ, այլ 85 կգ քաշայինների պայքարին: «Գիտեք, երբ որ ես արտասահմանում լինում եմ մրցավարական կոլեգիայի կազմում, այնտեղ ինչ-որ ձևով աշխատում եմ օգնել հայ մարզիկներին, թեև դրա իրավունքը չունեմ: Այսինքն կարող եմ վատություն անել հակառակորդին, տվյալ դեպքում՝ այլ երկրների ներկայացուցիչներին: Այս հայտարարությունից հետո ինձ կարող են Եվրոպայի ֆեդերացիայից հեռացնել: Աղասյանը խնդրում էր, որ իր քաշն ավել լինի, բայց մասնակցի 85 կգ քաշայինների պայքարին: Հայաստանում ես ինձ նման բան թույլ չէի տա: Ուզում էր, որ իր կողքին կանգնած հայ պատանուն և երիտասարդին երկուսով խաբեինք: Ես չգնացի այդ խաբեությանը»,- պատմեց Ալավերդյանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am