Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ.Տուսկ
Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկ ուշ երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Մենք քննարկել ենք Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։ Ստատուս քվոն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ անհապաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասել է Տուսկը: Վերջինս նշել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա` ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկներին։
