Ալիևը ադրբեջանցի սպանված դիվերսանտին «ազգային հերոսի» կոչում է շնորհել
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է շնորհել: Դիվերսանտին այդ կոչումը շնորհվել է «մարտական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած հերոսականության ու Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության առաջ ցուցաբերած արժանիքների համար»։
