ՀՀԿ-ն անհանգիստ է

Այս տարվա առաջին ու այս գումարման վերջին ԱԺ քառօրյայի մեկնարկը նախընտրական մեկնարկ ունեցավ։ Նիստերի դահլիճում իշխանության «գլխին՞ սրեր ճոճվեցին, Նիկոլ Փաշինյանը իր նախագիծը ներկայացրեց, որով առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի պաշտոնյաների ունեցվածքը, նախագծին, բնականաբար, կողմ արտահայտվեցին բոլոր ընդդիմադիրները, ապա համատեղ բոցաշունչ պահանջներ հղեցին ընտրությունների օրը տեղափոխելու մասին։ Որքան խիզախ էր ընդդիմությունը, նույնքան երկչոտ իշխանությունը։ Գրեթե բոլոր մականունավորներն ԱԺ-ում խուսափում էին պատասխանել լրագրողների հարցին՝ իրենց առաջադրվելու մասին։ Սեյրան Սարոյանը բացառիկներից էր, որը մի երկու խոսք փոխանակվեց լրագրողների հետ։ Ասաց, թե ներկա պահին հստակ չէ՝ կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե`ոչ․«Էդ խմբակային գործ ա, հո ես իմ գլխին չե՞մ, էթամ ասեմ` անհատական ա, միլիոն մուծեմ»,- մուննաթ գալով բացատրեց նա: Սարոյանն ինքը կարծում է, թե օրենսդիր մարմնում դեռևս անելիք ունի. «Իհարկե, անելիք ունեմ, լիքը գործ ունեմ անելու»։ «Կլինի մրցում ա, ժողովուրդն ում կընտրի, պարզ ա լինելու, էս անգամ ոչ մեկ չի կարա խախտում անի, իմ ընտրատարածքում չի եղել խախտում, բոլորիդ էս անգամ էլ հրավիրելու եմ» նաեւ վստահեցրեց գեներալը, որը հայտնի է որպես իշխանության կարկառուն ընտրակեղծարար: ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի` կուսակցության շարքերը լքելու մասին, բնականաբար, խոսել չցանկացավ ու իրեն բնորոշ խորամանկությամբ զգուշավորություն ցուցաբերեց ․ «Ես ո՞վ եմ, որ քննադատեմ` Հովիկ Աբրահամյանը գնաց, թե մնաց, կամ ինքն ո՞վ ա, որ ինձ քննադատի: Եթե տունը 10 ախպեր ես, մի ախպերը գնաց, բնական ա, իհարկե, թուլանում ա»: Սարոյանն ասաց, որ ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը որոշում, նեղանալը նրա խոսքով՝ տղամարդուն հարիր չհամարեց․.«Որ ես նեղանամ, կեթամ մեր տուն, ոչ մի տեղ չեմ էթա: Հետո նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք»,- ասաց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն չունի՞ վախ ռեյտինգային քվեարկության համակարգից, որի պարագայում ՀՀԿ տարբեր օդիոզ դեմքեր նույն ընտրատարածքում մրցակցելու են միմյանց հետ, ուշագրավ պատասխան տվեց՝ ասելով, թե քաղաքականության մեջ մտնելիս պետք է մի կողմ դնել վախը: «Քաղաքականության մեջ մտնողի վախը պետք է պորտի հետ կտրած գցած լինեն, պետք չէ վախենա որևէ մեկը, ով քաղաքականության մեջ է»,- ընդգծեց նա: ՀՀԿ-ն, թեև, չի վախենում, միևնույն է, անհանգստություն ունի` կապված ընտրությունների անցկացման հետ, քանի որ կառավարման համակարգ է փոխվում: «Պետք է այնպիսի ընտրություններ անցկացնեն, որպեսզի և՛ հասարակության, և՛ միջազգային կառույցների համար ընկալելի լինեն: Այս ընտրություններից հետո նոր համակարգ է լինելու, նոր խորհրդարան, և պետք է այնպիսի աշխատանքներ տանենք, որ կարողանանք կանոնակարգել, մենք դա գիտակցում ենք: Դուք անակնկալներ չեք տեսնի, բայց ընտրությոններ են, ոչ ոք ապահովագրված չի. կարող են դեպքեր լինեն, միջադեպեր լինեն, դրա համար էլ գործում է օրենքը և օրենքի սահմաններում պետք է կանոնակարգենք դրանք»,- ասաց նա: Հատկանշական է, որ ՀՀԿ-ականներից շատերը միմյանցից կամ լրագրողներից էին ճշտում՝ լինելու են իրենք հաջորդ խորհրդարանում, թե համալրելու են երիտասարդ թոշակառուների շարքերը։ Օրվա երկրորդ կեսից փնտրվում էր պատգամավոր։ Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am