Փնտրվում է Իշխան Զաքարյանը

ԱԺ դահլիճը ոչ թե կիսադատարկ էր, այլ գրեթե դատարկ, երբ մեկնարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2017-ի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը: Թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները գնացել էին գործերով, հավանաբար նախընտրական նախապատրաստությունների, վերջին քառօրյայի մեկնարկից մեկ ժամ հետո դահլիճում մեկ ձեռքի վրա կարելի էր հաշվել պատգամավորներին: Նախագիծն էլ բնականաբար ներկայացնելու էր եկել ոչ թե ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանը, այլ նրա տեղակալ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը: «Ասույթ կա ԱԺ-ում, որը ֆիլմից է գալիս՝ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը»,-հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն: Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ՝ կարո՞ղ են Սահմանադրությամբ հիմնավորել, թե ինչու է Իշխան Զաքարյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելու փոխարեն նախընտրական հարցերով զբաղված: Արա Նռանյանը պատասխանեց. «Պարոն Զաքարյանը գտնվում է արձակուրդում եւ հիմա զբաղված է նախընտրական հարցերով»: Ամեն անգամ մի պատճառաբանությամբ Իշխան Զաքարյանը չի գալիս ԱԺ ու չի մոտենում ամբիոնին. «Ախր չի տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ օրենքի մեջ: Ամեն անգամ մի բան պիտի ասեք, մի դեպքում՝ տատիկս էր հիվանդ, մյուս դեպքում՝ ավտոբուսից ուշացա, հետո՞: Չէ՞ որ սա ԱԺ է, ներկայացնում եք ծրագիրը, հաշվետվությունները՝ առանց առաջին դեմքի: Պատասխանը, թե որտեղ է Ցոլակ Դարբինյանը, բոլորն էլ գիտեն»: Հերմինե Նաղդալյանն հիշեցրեց, թե անցյալ տարի Իշխան Զաքարյանը ԱԺ եկել է, եւ Նռանյանն էլ օրենքով սահմանված կարգով է փոխարինում նրան: Խորհրդարանում Իշխան Զաքարյանի փնտրտուքով պատգամավորները սկսեցին զբաղվել ՎՊ նախագահի աղմկահարույց հաշվետվությունից հետո, դա 2013թ.-ն էր, երբ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից ինքնամոռաց զեկուցում էր, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է, այն թալանում ու լափում են: Դրանից հետո նա արժանացավ Սերժ Սարգսյանի նախատինքին, ով Զաքարյանին հիշեցրեց, որ ինքը գնահատականներ տալու իրավունք չունի, ընդամենը արձանագրող է: Դրանից հետո Իշխան Զաքարյանի իզն ու թոզը չերեւաց ԱԺ-ում: Սառույցը հալվեց անցած տարի, իսկ ներկայումս նա Ծառուկյան դաշինքում առանցքային դերակատարում է ստանձնել, ղեկավարելու է նախընտրական շտաբը ու այդ պատճառով էլ արձակուրդ է մեկնել:Հարկ է նշել, որ նոր Սահմանադրության համաձայն խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք ինստիտուտների թվում փոփոխության է ենթարկվելու նաեւ ՎՊ-ն, փոխվելու է անգամ կառույցի անվանումը՝ դառնալով Հաշվեքննիչ պալատ: Պատգամավոր Թեւան Պողոսյանը այս փոփոխության մասին հիշեցրեց՝ հետաքրքրվելով, թե արդյոք իմաստ ունի հիմա ծրագիր ներկայացնել . «Խոսվում է, որ նրանից հետո չի լինելու ծրագիր՝ որևէ մասերից բաղկացած, այլ ամբողջ բյուջեն է լինելու ձեր ուսումնասիրության առարկան, չե՞ք համարում, որ այս ներկայացումը, չասեմ՝ անտեղի է, բայց գաղափարն այն պետք է լինի, որ այդ օրվանից սկսած ձեզ համար ամբողջ բյուջեն և բոլոր բյուջետային ծրագրերը պետք է դառնան ստուգման առարկա»։ Արա Նռանյանը պատասխանեց, որ այս ծրագիրը կազմելու չափանիշերից էին սոցիալական նշանակության կարևորագույն հարցերը, որոնք առկա են հասարակությունում, այդ թվում՝ լրատվամիջոցների և հանրային տարբեր շերտերի բարձրացրած հարցերը։«Կապված նրա հետ, թե իմաստ ունի՞ այս ծրագիրը, թե՞ ոչ։ Ծրագիրը մենք ունենալու ենք, երբ ուժի մեջ կմտնի հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, տարեկան ծրագիրը հաստատվելու է արդեն հաշվեքննիչ պալատի խորհրդի կողմից։ Այսինքն՝ ասել, որ հետո ծրագիր չի լինելու, այդպես չէ, այն լինելու է, և այդ ծրագրի կատարողականի վերաբերյալ ԱԺ-ին հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է հաղորդում։ Մենք շահագրգռված ենք, որ այս ծրագիրը հաստատվի, որպեսզի մենք օր առաջ սկսենք աշխատել, որովհետև ժամանակը գնում է, իսկ տարվա ծրագիր մեզ պետք է»,- նշեց Ա. Նռանյանը։ Պողոսյանը խորհուրդ տվեց նաեւ հետամուտ լինել մամուլի հրապարակումներին: «Դրանով ձեր ծրագիրն ապահովեք»: Թ. Պողոսյանը հորդորեց Վերահսկիչ պալատին՝ անակնկալներ մատուցել և ոչ թե՝ ստուգումներ անցկացնել միայն որոշակի ոլորտներում, որովհետև, երբ ծրագիրը հաստատվում է, այդ ոլորտի մարդիկ Պողոսյանի խոսքով՝ հասկանում են, որ այս տարի Վերահսկիչը գալու է, ու սկսում են համապատասխան ձևով թղթերը սիրունացնել, գեղեցկացնել։ «Փորձեք շատ հաճախ լինել սյուրպրիզ, թե որ ոլորտը կմտնեք, ինչի համար կստուգեք», ասաց Պպողոսյանը հավելելով. «Ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ մեր շատուշատ նախկինում վիրավորված զինծառայողների սայլակները չէին ժամանակին տրամադրում, կամ դա վատ իրավիճակով էր կատարվում. Ես ձեզ կոչով եմ դիմում ու խնդրում եմ ուսումնասիրել մամուլում եղած բոլոր դեպքերը և ստուգել հենց որակական խնդիրը»: Նշենք, որ վերջին ժամանակները խոսակցություններ կան, թե ՀՅԴ-ն ցանկանում է ՎՊ-ն, այսինքն, Արա Նռանյանին պատրաստում են Իշխան Զաքարյանի փոխարինող, վերջինը , ի դեպ, բավական ինքնավստահ էր դրսեւորվում: Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am