Ստամբուլում վերակառուցվում է «Քամփ Արմեն» որբանոց-ճամբարը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուզլայի շրջանում գտնվող «Քամփ Արմեն» որբանոց-ճամբարի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են: Ավելի վաղ աշխատանքների իրականացման համար հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկվել են Düşünce (կարծիք, տեսակետ) հարթակի, «Հայ ճարի», «Հրանտ Դինք» հիմնադրամի, Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի, Գալֆայանի, Դպրեվանք և Քարագյոզյան հիմնադրամների ներկայացուցիչները: Տվյալ հանձնաժողովն իրականացնելու է անհրաժեշտ բոլոր աշխատանքները, մինչև որ վերաբացվի «Քամփ Արմեն» ճամբարը: Նախատեսվում է ճամբարի համար ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթ անցկացնել: Düşünce հարթակը ներկայացնող Հարութ Օզերը նշել է, որ հանձնաժողովը ստեղծվել է գործընթացը ճիշտ ուղղությամբ տանելու համար: Նա թերթի հետ զրույցում պատմել է նախատեսվող աշխատանքների մասին: ‹‹Մեր փափագն է վերստեղծել մի ճամբար, որը օրինակելի կլինի միջազգային ասպարեզում, համապատասխան կլինի մերօրյա չափանիշներին և կկարողանա երեխաներին հյուրընկալել ինչպես Թուրքիայից, այնպես էլ ողջ աշխարհից: Քընալը կղզում գործող ‹‹Կազդուրման կայան›› ճամբարը շատ կարևոր օրինակ է: Հանձնաժողովը հետագայում շարունակելու է իր աշխատանքները՝ հաստատելով տարբեր կապեր և կազմակերպելով հանդիպումներ: Ցանկանում ենք կապի մեջ լինել և իմանալ բոլոր նրանց տեսակետները, ովքեր ցանկանում են նպաստել տարվող աշխատանքներին››: Թուզլայի քաղաքապետարանն իր հերթին մաքրման աշխատանքներ է սկսել ճամբարի տարածքում: Փետրվարի 2-ին քաղաքապետարանի տարածքների մաքրման մեքենաներով մաքրվել է ճամբարի տարածքը: Հանձնաժողովի ներկայացուցիչներից մի քանիսը նույնպես մասնակցել են մաքրման աշխատանքներին:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am