Ներսես Երիցյանը անեկդոտ է պատմում
« Հասկանալի է, որ 2017 թվականն է, նախընտրական շրջան է, և ամբոխահաճո ինչ-որ հայտարարություններ պիտի արվեն Ազգային ժողովում: Հիմա էլ «դեֆոլտ» բառն է շրջանառության մեջ մտել: Ո՛չ բանկային համակարգը, առավել ևս ո՛չ մեր երկիրն այդ ռիսկի առաջ կանգնած չեն ընդհանրապես: Սա ցանկացած մակարդակում ապացուցելի խնդիր է», - Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ արձագանքելով Հրանտ Բագրատյանին: ««Գյուղի կենտրոնում կանգնում են, մեկը մյուսի կնոջ հասցեին անպատիվ բաներ ա ասում, հետո մոտենում, ասում ա, բայց ես կին չունեմ: Նա էլ ասում ա՝ բայց ես իմ ասածն ասեցի»: Հիմա մենք այդպիսի վիճակում ենք՝ հայտարարություն է արվում արվելու համար»,-պատմեց Երիցյանը:
