Լյովա Խաչատրյանը կառաջադրվի
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը կրկին կառաջադրվի,այս անգամ Արագածոտնի մարզից: Լյովա Խաչատրյանը մինչեւ 2012 թվականը երկու անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել հենց Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքից:Սակայն 2012 թվականին նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից: Այս անգամ ևս ԲՀԿ-ի թեկնածուներից մեկը լինելու է հենց Լյովա Խաչատրյանը:
