Հաղորդավարը մտադիր չէ ներողություն խնդրել «Պուտինը մարդասպան է» արտահայտության համար/տեսանյութ/
Կրեմլը ամերիկյան ՖոքսՆյուզ հեռուստաընկերությունից ներողություն է պահանջում «Պուտինը մարդասպան է» արտահայտության համար: Պաշտոնական Մոսկվային անհանգստացրել է Դոնալդ Թրամփի հարցազրույցի ընթացքում լրագրողի տված հարցը, որն ասել է՝ «Պուտինը մարդասպան է»: Հաղորդավարը, սակայն, մտադիր չէ ներողություն խնդրել:
