Ռուզաննա Մուրադյանը խորհրդարանում հայտնվելու մասին
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, անդրադառնալով մամուլում տարածված լուրերին՝ ՀՀԿ կանանց միջև թեժ պայքար է ընթանում հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար, ասաց. «Ռեյտինգային համակարգը ազատ մրցակցության և ժողովրդավար ընտրություններ ապահովելու համակարգ է։ Չեմ կարող ասել, թե կին պատգամավորներից ովքեր կընդգրկվեն ցուցակում, ինքս էլ չգիտեմ կընդգրկվեմ, թե ոչ»: Հարցին, թե արդյոք ինքն ունի՞ ցանկություն աշխատելու հաջորդ խորհրդարանում՝ նշեց. «Դեռ որոշումների փուլում ենք, կուսակցությունը կորոշի»:
