«Ի՞նչ փոխզիջում, ի՞նչ բան... Հանրապետականը կլինի». Սարոյանը՝ ՀԱԿ-ին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, խսելով Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին ՀԱԿ-ի դիրքորոշումից, ասաց. «Ի՞նչ փոխզիջում, ի՞նչ բան: Պատերազմը ոչ մեկին պետք չի` ո՛չ մեր ազգին, ո՛չ էլ մեր էրեխեքին, ո՛չ էլ թույլ կտանք, որ պատերազմ լինի: Աստված չանի, պատերազմ լինի, բայց եթե լինի, լիքը հողեր կան հըլը Ադրբեջանում, դրանք էլ ձեռքներից կառնենք»: Հարցին, թե ՀՀԿ-ում ինչպես են պատկերացնում հարցի լուծումը, պատասխանեց. «Երբ որ Արցախի անկախությունն Ադրբեջանը ճանաչի, էն ժամանակ կնայենք, կուսումնասիրենք... ՀԱԿ-ն իշխանության չի գալու, ինձի թվում ա` Հանրապետականը կլինի»:
