Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե ոչ. Հեղինե Բիշարյանը՝ Սամվել Ալեքսանյանին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ռեյտինգային ցուցակով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի առաջադրվելու:Այսօր խորհրդարանում նիստերի դահլիճ մտնելուց առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, թե ինչու՞ չի կարող առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում։ «Պարոն Ալեքսանյան, երեկ էդ ի՞նչ եք ասել լրագրողներին։ Ես երեք անգամ Շենգավիթում առաջադրվել եմ որպես թեկնածու։ Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ ոչ։ Դո՞ւ ես ինձ խանգարելու», - ասաց Հեղինե Բիշարյանը: Սամվել Ալեքսանյանն էլ կցկտուր մի քանի բան ասաց. «Դե դու կարաս»։
