ԱՄՆ-ը չգիտի՝ ով է վերահսկում Դոնբասը և Լուգանսկը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների մասին քիչ տեղեկություն ունի, իսկ իրական իրավիճակը հասկանալու համար ժամանակ է անհրաժեշտ։ «Մենք հավաստի տեղեկատվություն չունենք այն մասին, թե ինչ է կատարվում»,-ասել է Թրամփը։ Հաղորդավարի այն հարցին՝ արդյոք իր համար վիրավորական չէ, որ Ուրկաինայի արևելքում իրավիճակը սրվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, պատասխանել է՝ ոչ: Հարցին Դոնբասում իրավիճակը սրվել է «ռուսամետ ուժերի կողմից բռնությունների պատճառով», ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-ում հստակ չգիտեն՝ արդյոք անջատողականները Ռուսաստանի կողմից են վերահսկվում, թե ոչ, սակայն խոստացել է, որ կիմանան։
