Զանգվածային արտադատական մահապատիժներ՝ «Սայեդնայա» բանտում. լուսանկարներ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փաստեր է ներկայացրել, որ Սիրիայի իշխանությունները զանգվածային արտադատական մահապատիժներ են իրականացրել «Սայեդնայա» բանտում։ Զեկույցում պատմվում է, որ 5 տարում այնտեղ կախաղան է բարձրացվել մոտ 13 հազար մարդ, մեծամասնությունը՝ քաղաքացիական անձիք, ովքեր դեմ են հանդես եկել կառավարությանը։ Զեկույցի հեղինակները հաստատում են, որ հիմնվել են մանրակրկիտ հետազոտության վրա, որն անցկացվել է մեկ տարում:
