Աղասի Ենոքյանը արտագաղթել է.Հրապարակ
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ տեղափոխվել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաք։ «Прощай, немытая Россия»,-գրել է քաղաքագետը, որին հաջորդել են մաղթանքներ։ Ֆեյսբուքում արված գրառումից տպավորություն էր ստեղծվում, որ նա մշտական մեկնել է երկրից եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր շրջապատից, սակայն, մեզ տեղեկացրին, որ Աղասի Ենոքյանը չի արտագաղթել, նա վերադառնալու է։ Ի դեպ, նա վերջերս նշանակվել էր 1in.am կայքի խմբագիր, սակայն կարճ ժամանակ անց հեռացել էր այդ պաշտոնից։
