Նաիրա Զոհրաբյանը վայր է դնելու ԲՀԿ նախագահի լիազորությունները
Գագիկ Ծառուկյանը երեկ «կանյաչնիում» ընդլայնված ժողով է հրավիրել, որին մասնակցել են «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուները։ Քննարկվել են նախընտրական հարցեր։ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 10-ին՝ ուրբաթ օրը, կայանալու է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը վայր է դնելու կուսակցության նախագահի լիազորությունները, և Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվելու է ԲՀԿ նախագահ։ Նույն օրը կստորագրվի նաև հուշագիր դաշինքին մասնակից քաղաքական ուժերի միջև։
