Վարդան Բոստանջյանը կառաջադրվի
Մեր ունեցած տեղեկություններով,տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վերադառանում է քաղաքականություն:Նա առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի <<Ծառուկյան>> դաշինքով:Վերջինս ռեյտինգայինով կառաջադրվի Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքում։ Հիշեցնենք,որ Վարդան Բոստանւյանը երկու անգամ ընտրվել է Երեւանի խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ էր: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
