«Է թող քույրը չպայքարի։ Ես այնտեղ կայի, ինքն ա նոր եկել».Սամվել Ալեքսանյանը՝ իր ու Հեղինե Բիշարյանի ընտրապայքարի մասին
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ,որ առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում։ Նա խուսափեց պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալել մինչ այս պահը, որը պետք է շարունակի նաև նոր խորհրդարանում, որպես պատգամավոր։ Հարցին, որ նույն վարչական շրջանում ռեյթինգային ցուցակով ընդգրկված է նաև ՀԿՎ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը, ում Սամվել Ալեքսանյանը, իր իսկ խոսքով, որպես քույր է ընդունում, պատգամավորը նշեց.«Է թող քույրը չպայքարի։ Ես այնտեղ կայի, ինքն ա նոր եկել»։
