Սերժ Սարգսյանին` թիկունքից հասցված հերթական «հարվածը»

Բելառուսը հիմքեր չունի Ադրբեջանին չարտահանձնելու բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգերին Ադրբեջանի իրավապահներին՝ պնդելով, թե այդ որոշումը միանգամայն օրինական է: Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, թե Ռուսաստանը, Իսրայելը և Ադրբեջանը կկարողանան պայմանավորվել Լապշինի ճակատագրի շուրջ: Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը Բելառուսից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան թույլ չտալու նպատակով: Այս մասին Interfax-ի բելառուսական ծառայությանը հայտնել է իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրը: «Այն բանից հետո, ինչ բելառուսական կողմն ընդունեց որոշում Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչները բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ անցել են առավել ինտենսիվ շփումների», ասել է աղբյուրը: Մասնավորապես, երկու երկրի դեսպանները երրորդ երկրում բանակցություններ են վարել: Խոսքը Լապշինի արտահանձնումն ու քրեական պատասխանատվության ենթարկելն արգելող ջանքերը կոորդինացնելու մասին է: Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016թ. դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011թ. ապրիլին, 2012թ. հոկտեմբերին և 2016թ. հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011թ. նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը բավարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը: Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա դիմումը մերժվել է: Մոսկվան շարունակում է պնդել, որ իր քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրների անընդունելի է։ «Մենք հետևողականորեն պնդում ենք, որ ՌԴ քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրների անընդունելի է, և այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք անցկացնում Բելառուսի ԱԳՆ-ի, այդ երկրի լիազոր մարմինների հետ», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Լապշինի արտահանձնման անընդունելիության մասին ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել էր, որ ՌԴ-ն դեմ է լրագրողների կամ այլ անձանց՝ տարբեր տարածաշրջաններում այս կամ այն տարածքներ այցելությունների քրեականացմանը։ Բացի այդ, ՌԴ-ն դեմ է, որ այս կամ այն պետությունում ազատազրկված ռուսաստանցիները արտահանձնվեն երրորդ երկրներ։ Օրեր առաջ նաև ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարել Լապշինի արտահանձնումը Ադրբեջան. «ՌԴ քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետություն։ Իմ տեսակետն են կիսում նաև ՌԴ ԱԳՆ-ն ու այլ մասնագիտացված գործակալություններ»։ Թե ինչ ճակատագրի կարժանանա Ղարաբաղ այցելելու պատճառով կալանավորված Լապշինի փաստաբանների երկրորդ բողոքը, Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկի Սպիվակովն այդ հարցի պատասխանը չունի. «Նման կանխատեսում անելու համար պետք է քաղաքական կրթություն ունենալ»։ Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի և Իսրայելի միջև բարեկամական հարաբերությունները չեն խանգարի, որ Իսրայելը պատշաճ ձևով պաշտպանի իր քաղաքացու շահերը, տիկին Սպիվակովը պատասխանել է. «Ի՞նչ եք դուք հասկանում՝ պաշտպանել ասելով: Նա Իսրայելի քաղաքացի է, սա իրականություն է, որը ոչ ոք չի հերքում։ Մենք մեր պարտականությունները կատարում ենք, այցելում ենք նրան, տրամադրում ենք հյուպատոսական ծառայություններ»։ Օրերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խայտառակություն որակեց Լապշինի ձերբակալությունն ու արտահանձնման որոշումը: Բելառուսի իշխանությունների գործողություններն հնարավոր է, որ թելադրված են Մոսկվայից հերթական զիջումներ կորզելու նպատակով: Սակայն, բոլորի համար պարզ է նաև, որ Լուկաշենկոյի քայլը նախևառաջ Ադրբեջանին հաճոյանալու կոնկրետ դրսևորում է: Իհարկե, խայտառակություն է, երբ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամը կարող է Ադրբեջանին արտահանձնել Ռուսաստանի քաղաքացուն, ավելին` անկախ լրագրողին: Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ կկատարվեր Ռուսաստանում, եթե Ռուսաստանի քաղաքացին, օրինակ` արտաքսվեր երրորդ երկրի տարածքից, օրինակ` ԱՄՆ։ Նման խոսակցություններն արդեն իսկ պատճառ հանդիսացած կլինեին, թե՛ այդ երրորդ երկրի, թե՛ ԱՄՆ իշխանություններին նման մտադրություններ ունենալու համար դիվանագիտական նոտաներ հղելու ու անարգանքի սյունին գամելու համար: Ալիևի սանձարկությունն էլ վաղուց նորություն չէ: Նրան այդպիսին է դարձրել հենց Մոսկվան` երես տալով, մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառելով, «ռազմավարական գործընկերության» հիմքեր գցելով: Այնպես որ` Մոսկվայի համար էլ, վստահաբար, տեղի ունեցող խայտառակությունն ամենևին էլ անսպասելի չէ: Այստեղ հերթական խայտառակությունն է նաև Հայաստանի իշխանության համար: Բելառուսը` ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում Հայաստանի «դաշնակիցն» է համարվում, սակայն որերորդ անգամ Լուկաշենկոն իր քայլերով ապացուցում է, որ այդ կառույցների անդամ չհանդիսացող Ադրբեջանի «ցանկություններն» ավելի արժեքավոր են, քան Հայաստանը: Սա ՀՀ իշխանությունների համար հետևություններ անելու լուրջ փաստ է: Ովքե՞ր են մեր «դաշնակիցները», որքան լկտի են իրենց պահում, և ինչպե՞ս են իրենց պահելու, Աստված մի արասցե, Հայաստանի ու Արցախի համար ավելի ծանր օրերին... Եզրակացություններ, հետևություններ անելուց բացի` Հայաստանի դիվանագիտությունը լուրջ անելիքներ ունի որոշ «դաշնակիցների» հետ իր փոխհարաբերությունները ճշգրտելու առումով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am