Հարձակում Պալմիրայի ուղղությամբ
Masdar News լրատվական պորտալը հայտնում է,որ Սիրիայում կառավարական զորքերի հարձակում է ընթանում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ուժերի ուղղությամբ:Ներկայումս շարունակվում են մարտերը ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև։ Մասնավորապես, ըստ սիրիական լրատվական SANA գործակալության տեղեկությունների, ռազմական ավիացիան ռմբակոծել է գրոհայինների թաքստոցը Հայան հանքավայրից արևելք։ Անցած շաբաթ ահաբեկիչներից ազատագրվել էր ռազմավարական Ջիհար խաչմերուկը, որը գտնվում է Պալմիրայից 40 կմ արևմուտք, ինչպես նաև Հայան գազային հանքավայրի մի մասը։
