«Մեկնարկել է կուսակցությունների և դաշինքների առաջադրման ժամկետը»
Այսօրվանից մեկնարկում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների առաջադրման ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 16-ը: Գրանցման ժամանակահատվածը սկսվելու է փետրվարի 16-ից մինչեւ 26-ը: Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը մեկնարկելու է մարտի 5-ից եւ կշարունակվի մինչեւ մարտի 31-ը:
