«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համաձայնության է եկել
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողներին ասաց,որ Մեկ-երկու օրվա ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կհրապարկի այն անձանց անունները, որոնք կուսակցության կազմում կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին: ««Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանի ու Ստյոպա Սաֆարյանի հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն:Նրանք արդեն մասնակցում են նախընտրական գործընթացին», - նշեց Խ.Քոքոբելյանը:
