Ով է գլխավորում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը
«Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց ,որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է դաշինքով Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ կուսակցության հետ դաշինքով: «Համարում ենք համարձակ դաշինք, որը բավական լուրջ նպատակներ ունի և ապահովել է քաղաքական մաքրությունը: Չեմ բացառում, որ դաշինքը հենց այդպես էլ կկոչվի՝ Կոնգրես-ՀԺԿ:ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը: Մնացած տեղերը դեռ որոշված չեն, և նման խոսակցություն էլ դեռ չի եղել», - ընդգծեց Լ.Զուրաբյանը:
