Հորդորում ենք «լացակումած ազգի կերպարով» չներկայացնել.Վահրամ Բաղդասարյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով  հարցին, թե ՀՀԿ ցուցակում կլինե՞ն գեներալներ ու օլիգարխներ, ասաց. «Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն, մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»: Իսկ թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե ՀՀԿ կանանց միջև ևս պայքար է ընթանում ,ասաց. «Այնպիսի համերաշխ մթնոլորտ, ինչպիսին որ ՀՀԿ կանանց մոտ է, ես այլ տեղ չեմ տեսել: Զարմանում եմ՝ այդքան կին մեկտեղ և այդպիսի համերաշխություն»: Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ ծանր որոշում պետք է կայացնեն ընտրացուցակները կազմելիս. «Դա մեզ համար ծանր որոշում չէ, դա մեզ համար քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշումները բոլորի համար ընկալելի են, համենայնդեպս այդ կարգապահությունը կա մեր կուսակցությունում»: Անդրադառնալով ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին,  ասաց.«Եթե քաղաքական ուժերը գան համաձայնության, մենք կարող ենք ընտրությունների օրը փոխել: Իսկ Սահմանադրության հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, դա թող տան սահմանադրագետները:Ցանկացած դեպքում կարող են դիմել, բայց իմ կարծիքով՝ դա նախընտրական շոու է: Եթե պայմանավորվել ենք, որ կարող են բոլոր ուժերով որոշում կայացնել, ի՞նչ է նշանակում՝ ստորագրություն հավաքել, որ մամուլում ավելի հետաքրքիր տողե՞ր գրվի»: Դիտարկմանը, թե արդեն սկսվել է ցուցակների ներկայացման փուլը, արդյոք ժամկետային առումով խնդիր չի՞ լինի ընտրության օրը տեղափոխելու դեպքում, Վ.Բաղդասարյանը նշեց, որ դա կարող է ԿԸՀ-ն ասել: Ապրիլի 2-ի օրվա կապակցությամբ Բաղդասարյանը հորդորեց «լացակումած ազգի կերպարով» չներկայացնել, քանի որ հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օրացուցային օր կարող է մի ողբերգական պատմություն լինել, բայց այս քաղաքական օրերը պետք չի կապել դրա հետ:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am