Վարդան Ղուկասյանն այլևս կուսակցության անդամ չէ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը՝ կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Գյումրու նախկին քաղաքապետի դիմումը բավարարվել է: Վարդան Ղուկասյանն այլեւս ՀՀԿ անդամ չէ»,-ասաց նա: Նշենք, որ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով՝ թիվ 11 (Շիրակի մարզ) ընտրատարածքից: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ցուցակով պատրաստվում են առաջադրվել Մարտուն Գրիգորյանն ու Արման Սահակյանը:
