Վլադիմիր Գասպարյանի փեսան կառաջադրվի
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: «Չեմ կարծում, որ ինչ- որ խնդիրներ լինեն, ու այդ մրցապայքարը անցնի կոռեկտության սահմանները: Այնպես է արված, որ բոլորն էլ պայքարեն: Մարդը ինքնին միշտ պայքարի մեջ է ցանկացած ոլորտում, դա լինի ընտրություններ թե այլ գործունեություն: Պրոֆեսիոնալ մարդը միշտ պայքարի մեջ է »,-ասաց նա: Դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունը շատերի աչքերում հեղինակազրկված է, Գևորգյանն արձագանքեց․ «Հեղինակազրկված կուսակցությունը չի կարող լինել առաջատարը»։ Հիշեցնենք, որ Արթուր Գևորգայնը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, ինչպես նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։
