Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելը բնական գործընթաց է.ՀՀԿ
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ մինչև փետրվարի 16-ին կուսակցությունները չներկայացնեն իրենց ցուցակները, այդ մասին խոսելն անիմաստ է : «Դաշինքները կազմվում են՝ չունենալով ընդհանուր գաղափար:Դաշինքների մեծ մասը ոչ թե ընդհանուր գաղափարի հիմքով են կազմվում, այլ տարբեր գաղափարների մարդիկ հանկարծ մի դաշինքում են հայտնվում»: « Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելը բնական գործընթաց է:Ցանկացած քաղաքական ուժերում էլ լինում են մարդիկ, որ դուրս են գալիս, բայց դրան զուգահեռ ՀՀԿ-ում ավելի շատ անդամագրվողներ են հայտ ներկայացնում: Առաջիկա ընտրություններին մարդկային ռեսուրսների պակաս չենք ունենալու»,-եզրափակեց նա:
