Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն կատարված աշխատանքների մասին»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ  ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 55 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով: Հանձնարարվել է շարունակել համատեղ ստուգայցերը և խստացնել այս ոււղղությամբ տարվող հսկողությունը: Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվել են  քաղաքապետարանի կողմից 2016թ. կատարված և 2017թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարել է ներկայացնել առաջարկ` վերոնշյալ հաշվետվությունը  բնակչությանն առավել մատչելի ներկայացնելու վերաբերյալ: «Ճիշտ է, ոլորտների պատասխանատուների կողմից արդեն իսկ ներկայացվել են 2016թ. աշխատանքների հաշվետվությունները, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այդ աշխատանքների ծավալները, փորձեք կատարված աշխատանքներն առավել մատչելի եղանակով ներկայացնել հանրությանը: Պետք է արվի հնարավորը, որ մեր համաքաղաքացիներն առավելագույնս տեղեկացված լինեն կատարված աշխատանքների մասին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ: Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով անակնկալ ստուգայցերը: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո: Մշակույթի և տուրիզմի վարչության պետն էլ զեկուցել է, որ փետրվարի 11-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ավարտվել են տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am