Ձնահյուսի զոհ է դարձել 100 մարդ
ТАСС-ը փոխանցում է,որ Աֆղանստանի տարբեր նահանգներում ձնահյուսի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը: Բարգմատակ մարզի երկու գյուղ գրեթե ամբողջությամբ մնացել է փլատակների տակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է 50 դի: Փրկարարները փորձում են հասնել երկրորդ գյուղ: 168 տուն փլուզվել է, սատկել են հարյուրավոր խոշոր անասուններ:
