ՎՍԴՀԿ-ն որոշում է կայացրել

ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ Հայաստանը կանգնած է Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը ոչ միայն որոշելու է առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կուրսը, այլ նաև ձևավորելու է կարևորագույն քաղաքական որոշումներ ընդունելու առաքելություն ունեցող  իշխանական վերնախավ: Այս իրավիճակը պահանջում է երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից դրսևորել համարժեք քաղաքական կեցվածք և համախմբել ուժերը երկրում արմատական դրական փոփոխությունների հասնելու համար: Այս առումով Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն քաղաքական այլընտրանքային բևեռ ձևավորելու լուրջ ներուժ է պարունակում: 2014թ. –ից ի վեր Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցել է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ մաս կազմելով համաժողովրդական շարժման, իսկ 2015թ. տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո շարունակել է արդյունավետ փոխգործակցությունն Ազգային ժողովում, Բարգավաճ Հայաստանի հետ միասնական ցուցակով մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Տարիների այս սերտ համագործակցությունը մեր կուսակցությունների միջև ապացուցել է իր կենսունակությունը, քաղաքական մոտեցումների ընդհանրությունը և ունի բոլոր հնարավորությունները շարունակվել նաև գալիք ընտրություններին և դրանցից հետո: Ոսւտի՝Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ և գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, հայտարարում է, որ անկախ բանակցությունների վերջնարդյունքից միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանն ու կոչ է անում իր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և իրենց ձայնը տալ «Գագիկ Ծառուկյան» դաշինքին:   ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am