Աբրահամ Մանուկյանը սպասում է ԲՀԿ-ի որոշմանը
Աժ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը նշեց,որ սպասում է ԲՀԿ-ի համագումարին,որի ժամանակ էլ կորոշվի իր ճակատագիրը և ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակը: Նշժենք,որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը կայանալու է փետրվարի 10-ին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին` Ա.Մանուկյանը չհամաձայնեց, որ Գ. Ծառուկյանն այժմ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Նա հորդորեց սպասել համագումարին. «Մի՛ շտապեք, համագումարից հետո բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:
