Սաղիս համար էլ ցավ ա, ո՞վ պտի ուրախանար Հովիկի էթալով. Սեյրան Սարոյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը,լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուն,ասաց, որ ամեն մարդ ինքն է որոշում իր ճանապարհը։ «Ամեն մարդ ինքն ա որոշում իրա ճանապարհը: Ես ո՞վ եմ, որ քննադատեմ՝ Հովիկ Աբրահամյանը գնա՞ց, թե մնա՞ց: Եթե տունը տասը ախպեր ես, մի ախպերը հելնում տեղ ա գնում, թողում, էթում ա, իհարկե, թուլացավ էն 9 ախպերը»:
Ս. Սարոյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից։
«Նա միշտ լիդեր է եղել, սաղիս համար էլ ցավ ա, ո՞վ պտի ուրախանար Հովիկի էթալով կամ գալով», - նշեց Ս. Սարոյանը։
