«Սուտ է, սուտ, իհարկե, չկա նման բան».Արտակ Սարգսյանը հերքում է
«Սուտ է, սուտ, իհարկե, չկա նման բան», -«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը հերքում է լուրերը, որ ընտրություններից առաջ սուպերմարկետների ցանցի աշխատակիցների անձնագրերը հավաքվում է: Նշենք,որ ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Արտակ Սարգսյանին աշխատակիցիների անձնագրերը հավաքելու համար.«Մեզ համար ընտրական ու քաղաքական պրոցեսը քաղաքական բովանդակության և քաղաքական մոտեցումների քննարկման հարթակ է և ոչ թե պասպորտների քսերոքսներ հավաքելու գործընթաց: Ի դեպ, Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ դուք «ՍԱՍ» սուպերմարկետի ցանցերի աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ դուք առաջադրված եք»:
