Փայլանին Հայաստան հրավիրելու միտք լավն է.Գալուստ Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի նիստի մեկնարկին,«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց .«Արդյոք չե՞ք պատրաստվում առաջիկայում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին Ազգային ժողով հրավիրել:Պետք է հրավիրենք Հայաստան, որպեսզի նա ուղերձով հանդես գա խորհրդարանում»: «Պետք է վերլուծենք տեսնենք՝ արդյոք դա ձեռք տալի՞ս է և մենք ի՞նչ ենք ուզում դրանով առաջ քաշել: Միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց միևնույն ժամանակ, այստեղ քաղաքական խնդիր կա, պետք է խոսենք նաև այդ մասին», - ասաց Գալուստ Սահակյանը:
