Երկու տարի շարունակ ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ օրենքն ընդունել.Հրանտ Սարգսյան
«Տապան» էկո ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ներկայացրեց իր մտահոգությունները՝ կապված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արգելքի օրենքի հետ: «Երկու տարի շարունակ ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ օրենքն ընդունել :Երևի պատգամավորների ինչ-որ մի խումբ կա, որ ըննդիմանում են այդ օրենքին»,-ասաց նա: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանն էլ անդրադարձավ էկոմիգրացիային՝ նշելով, որ դրան նպաստում է ոչ միայն հանքարդյունաբերությունը, այլև ճանապարհաշինարարությունը. «Մենք ուսումնասիրել ենք Հյուսիս-Հարավ ծրագրի գործընթացը: Այն մարդիկ, որ իրենց այգիների, հողերի դիմաց գումար են ստանում, լքում են երկիրը, որովհետև այլ տեղում նմանատիպ այգի չեն կարողանում գնել»:
