Ադրբեջանական հաքերները լուրջ հարձակում են արել ՝ կոտրելով 50 լրատվամիջոցի, կուսակցության կայք
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook կայքի իր էջում գրել է, որ ադրբեջանական հաքերները մի շարք հայկական կայքեր են կոտրել։ «Ադրբեջանական հաքերները բավականին լուրջ հարձակում են արել։ Քանի որ կոտրել են լրատվամիջոցի, կուսակցության կայք։ Ընդհանուր առմամբ մոտ 50 կայք ֊ սաբդոմեյններ կան ցանկում։ Հետաքրքիրն այն է, որ իմ մոտ եղած տեղեկությունների համաձայն, այդ կայքերից մի քանիսը զգուշացում ստացել են հայկական հաքերների կողմից, որ կայքերը խոցելիություն ունեն, բայց անտեսել են զգուշացումը (Օրինակն այստեղ http://zone-hc.org/mirror_81.html), ու վերջը ընկել են հարեւանների հարձակման տակ»,–գրել է Սամվել Մարտիրոսյանը ` ներկայացնելով ցանկը:
